1. Ծրագրավորողները պահանջված են
Ըստ Code.org-ի` STEM նոր աշխատատեղերի 67%-ը ծրագրավորման ոլորտից է, սակայն շրջանավարտների միայն 11%-ն է ավարտում Համակարգչային գիտություն բաժինները:

2. Քոլեջ, աշխատանքի կամ փորձնակության դիմելու դեպքում կոդավորումը հանդիսանում է մրցակցային առավելություն
Երբ դուք, ի տարբերություն ձեր մրցակիցների, ունեք տարբերվող և պահանջված հմտություն, օրինակ՝ կոդավորումը, դուք անմիջապես դառնում եք ավելի գրավիչ ձեր գործատուի աչքերում: Սա մի պարզ ճշմարտություն է:
3. Ծրագրավորման հմտություններին տիրապետող ուսանողները ավելի լավ են հասկանում իրենց շրջապատող աշխարհը
Մեզանից շատերը էլեմենտար գիտելիքներ չունեն այն մասին, թե ինչպես են աշխատում մեր հեռախոսները, համակարգիչները, սոցիալական հարթակները, խաղերը: Ծագրավորման հիմունքներին տիրապետելով՝ մենք կարող ենք մեր ազդեցությունն ունենալ առօրյա սարքավորումների օգտագործման մեջ: Բավական է պարզապես բացահայտել կոդավորման զարմանահրաշ աշխարհը: