top of page

☝️ Ծրագրավորման հմտությունները մեր օրերում դառնում են ավելի ու ավելի կարևոր

Երբ որպես ծնող, փորձում եք կողմնորոշել երեխային տեխնոլոգիական կրթության հարցում, առաջին հայացքից դժվար է թվում։


Որտեղի՞ց սկսել։ Ո՞ր ռեսուրսներ են վստահելի։ Ինչպե՞ս ստանալ որակյալ կրթություն, որը կապահովի բարեկեցիկ ապագա երեխայի համար ❓


ree

Այս ուղեցույցում մենք կքննարկենք այն ամենն, ինչ պետք է իմանալ՝ ձեր երեխայի ճանապարհորդությանը տեխնոլոգիական աշխարհում սկսելու համար։


 


Այստեղ կարևոր է 👇


1.  Գիտակցել և երեխային ներկայացնել ծրագրավորման կարևորությունը՝


-  Ժամանակակից աշխատաշուկայում և ապագայում ծրագրավորման հմտությունների կարևորությունը անժխտելի է, չկա որևիցե ոլորտ, որտեղ դեռ չի մտել տեխնոլոգիաների կիրառումը:

-  Ծրագրավորումը երեխաների մոտ միայն տեխնիկական ծրագրավորման հմտությունները չի զարգացնում, կան բազմաթիվ "side effect" կողմնակի հմտություններ, օրինակ, երեխան ավելի ուշադիր է դառնում, քանի որ ծրագրավորման մեջ դետալները կարևոր են, մաթեմատիկայի գիտելիքների ամրապնդում, քանի որ ծրագրավորման սովորելու գործընթացում մենք շատ ենք օգտագործում նմանատիպ խնդիրներ՝ պատահական թվերի գեներատոր, պարզ թվերի հետ աշխատանք, հավանականություններ, սկսում է զարգանալ այդքան պոպուլյար ալգորիթմիկ և ստեղծագործ մտածելակերպը, ինչը շատ կարևոր է, որպեսզի երեխան դառնա ոչ թե ծրագրավորող, այլ խնդիր լուծող, կարողանա վերլուծի, կառուցի և իրագործի։


-Երեխայի հետ քննարկեք իրական օրինակներ՝ ինչպես է ծրագրավորումը կիրառվում տարբեր ոլորտներում`


  • Առողջապահություն

  • Ֆինանսներ

  • Գովազդներ

  • Բեռնափոխադրումներ

  • Կրթություն

  • Վաճառք

  • Կապի ոլորտ

  • Արտադրություն

  • Տիեզերք

  • Գիտություն


Ի դեպ մեր հաջորդ հոդվածներից մեկը հենց լինելու է հենց տարբեր ոլորտներում ծրագրավորման և ռոբոտաշինության ամենահետաքրքիր օրինակների մասին։

2.  Ընդհանուր սխալ պատկերացումներ կան ծրագրավորման ոլորտի մասին, օրինակ այն, որ ծրագրավորումը դժվար է սովորել կամ միայն հատուկ մարդկանց համար է, կամ ոլորտի նկատմամբ պահանջարկը նվազել է։

-  Երեխայի հետ խոսեք, որ ծրագրավորման ոլորտը, ինչպես և բոլոր ոլորտները որոշակի ջանքեր է պահանջում, օրինակ տանը առաջադրանքներ կատարել , ուսումնասիրել, նոր խաղերում նայել ծրագրավորման մատչելիությունը և այն, թե ինչպես կարող է այն օգուտ բերել տարբեր հիմքերով և հետաքրքրություններով երեխաներին։

-  Ճիշտ ծրագրավորման դպրոց ընտրել:


3.   Խորհուրդներ տալ ծրագրավորման դպրոցների գնահատման, այդ թվում՝ ուսումնական ծրագրի որակի, ուսուցիչների որակավորումների և ուսանողների արդյունքների վերաբերյալ։


-  Նշել աջակցող ուսուցման միջավայրի կարևորությունը և գործնական աշխատանքերի հնարավորությունները։

-  Ներգրավված լինել երեխայի ուսման պրոցեսի մեջ:



4.  Մշակել ռազմավարություններ՝ աջակցելու երեխայի ուսմանը դպրոցից դուրս, օրինակ՝ համատեղ ուսումնասիրել ծրագրավորման խաղեր և նախագծեր։


-  Խրախուսել բաց հաղորդակցման պահպանումը երեխայի հետ՝ խոսելով նրանց հետաքրքրությունների և նպատակների մասին։

-  Զարգացման մտածելակերպի (Growth Mindset) խթանում:



5.  Ներկայացնել ծրագրավորում սովորելու ընթացքում դիմադրության և կայունության կարևորությունը։


-  Առաջարկել ռեսուրսներ ՝ օգնելով երեխաներին զարգացնել մտածելակերպը։ Օրինակ՝ բնատուր ունակությունների փոխարեն գնահատել ջանքերը։

-  Ցույց տալ հաջողության պատմություններ:



6.  Կիսվել երիտասարդ ծրագրավորողների մասին ոգևորիչ պատմություններով։


-  Շեշտել ծրագրավորման կարիերայի տարբեր ուղիները՝ սկսած ավանդական կրթությունից մինչև ինքնուրույն ուսուցում։


👾🎓 Ծրագրավորման աշխարհում երեխային ուղղորդելը չպետք է լինի վախեցնող։ Փոխարենը դուք կարող եք աջակցել ձեր երեխային այս թվային դարում առաջ գնալու հարցում։ Ձեր աջակցությամբ և ուղեկցությամբ նրանք պատրաստ կլինեն դիմակայել տեխնոլոգիական ոլորտի մարտահրավերներին և իրենց ասելիքն ասեն այս աշխարհում 💡


Ծրագրավորող դառնալը նպատակ չէ․ կարևորն այն է, որ երեխան սովորի հարմարվել փոփոխություններին ու վստահ օգտագործել տեխնոլոգիաները։ Այդպես նա հաջողության կհասնի ցանկացած ոլորտում՝ բժշկությունից մինչև դիզայն։


Օգնեք նրան սկսել առաջին քայլը դեպի ապագա․ գրանցվեք անվճար փորձնական դասին և բացահայտեք, թե ինչպես է սովորելը դառնում հետաքրքիր արկած։



Մեզ մոտ առաջին ծանոթության

դասն անվճար է:



 
 
 

Comments


bottom of page