top of page

Ստեղծում ենք Subway Surfers-ը Scratch-ով. Ինչպե՞ս ծրագրավորել ձեր սիրելի խաղը զրոյից

Subway Surfers-ը բոլոր ժամանակների ամենահայտնի և սիրված խաղերից է։ Գրեթե բոլոր երեխաները գիտեն՝ ինչպես վազել գնացքների արանքով և հավաքել մետաղադրամներ։ Բայց ի՞նչ կլինի, եթե մենք ոչ թե ուղղակի խաղանք այն, այլ ստեղծենք ինքնուրույն։


Այսօրվա մեր բլոգում և վիդեո դասում կսովորենք խաղային աշխարհի ամենահետաքրքիր հմտությունը՝ խաղերի ստեղծումը։


Ինչո՞ւ հենց Scratch (Սքրեչ)

Scratch-ը աշխարհի լավագույն հարթակն է սկսնակների համար։ Այն թույլ է տալիս հասկանալ կոդավորման տրամաբանությունը գունավոր բլոկների միջոցով՝ առանց բարդ տեքստային կոդեր գրելու։ Հենց Սքրեչ ծրագրի միջոցով էլ մենք կկենդանացնենք Subway Surfers-ի հերոսին։


Ի՞նչ ենք սովորելու այս դասին

Այս վիդեոյում մենք քայլ առ քայլ ցույց ենք տալիս, թե ինչպես կարելի է կառուցել խաղի մեխանիկան։ Երբ ծրագրավորում են երեխաները, նրանք ոչ միայն զվարճանում են, այլև զարգացնում են՝

  • 📈 Տրամաբանական մտածողությունը. Ինչպե՞ս պետք է շարժվի հերոսը, երբ սեղմում ենք ստեղնաշարի կոճակները։

  • ✖️ Մաթեմատիկական գիտելիքները. Կոորդինատային համակարգի (X և Y առանցքների) կիրառումը խաղի մեջ։

  • 🎨 Ստեղծագործական միտքը. Ինչպե՞ս ավելացնել խոչընդոտներ և միավորներ։


Դիտեք վիդեո դասը և կրկնեք քայլերը

Պատրա՞ստ ես։ Միացրու տեսանյութը և արի միասին ստեղծենք քո խաղային նախագիծը։


SUBWAY SURFERS բոլորի ամենասիրելի խաղերից մեկն այժմ կարող ես ծրագրավորել նաև դու։

Հուշում․ Մի վախեցիր փորձարկելուց։ Եթե ինչ-որ բան չի ստացվում, կարող ես կանգնեցնել տեսանյութը, հետ տալ և նորից փորձել։ Ծրագրավորում են այն երեխաները, ովքեր չեն վախենում սխալվելուց և նորը սովորելուց։


⚠️ Ուշադրություն: Նյութերի կոմերցիոն օգտագործումը այլ կազմակերպությունների կողմից արգելված է: © Հեղինակային իրավունքները պաշտպանված են | Think Engineering




Մեզ մոտ առաջին ծանոթության

դասն անվճար է:






Խորհրդատվության և երեխային փորձնական դասի գրանցելու համար զանգահարեք 📲 033355511 կամ լրացրեք փորձնական դասի հայտը




Հայկական տեխնոլոգիական զարգացման այս բուռն փուլում, ցավոք, դեռ շատ քիչ է հայալեզու կրթական կոնտենտը, հատկապես՝ երեխաների համար։

Շատ երեխաներ ժամանակ են անցկացնում YouTube-ում, բայց հազվադեպ են հանդիպում նյութեր, որոնքև հետաքրքիր են, և ուսուցողական։


Այդ բացն ենք ուզում լրացնել մենք՝ Think Engineering թիմով։

Մենք սկսում ենք նոր հայալեզու YouTube ալիք, որտեղ երեխաները կարող են խաղալ, փորձարկել, սովորել ծրագրավորում, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և ամենակարևորը՝ զգալ, որ տեխնոլոգիաները հենց իրենց լեզվով հասանելի են։

Սիրով՝ Think Engineering համահիմնադիր, Քրիստինե Արզումանյան





Comments


bottom of page