top of page

Երեխայի ամենասիրելի խաղերն ու ֆիլմերը ծրագրավորենք Scratch-ով միասին քայլ առ քայլ

Updated: Oct 21

Այսօր տեխնոլոգիաները միայն խաղեր ու գաջեթներ չեն․ դրանք ստեղծագործելու, մտածելու և փորձելու նոր ձև են։

Think Engineering-ի YouTube ալիքում երեխաները սովորում են հենց այդպես՝խաղալով, կառուցելով և բացահայտելով։


Իսկ որպեսզի երեխաների մոտիվացիան հասնի ամպերին, մենք դա անում ենք իրենց աաամենասիրելի խաղերով ու ֆիլմերով։


Օրինակ ստեղծում ենք Red Light, Green Light խաղը Scratch բլոկային ծրագրավորմամբ։



Հայկական տեխնոլոգիական զարգացման այս բուռն փուլում, ցավոք, դեռ շատ քիչ է հայալեզու կրթական կոնտենտը, հատկապես՝ երեխաների համար։


Շատ երեխաներ ժամանակ են անցկացնում YouTube-ում, բայց հազվադեպ են հանդիպում նյութեր, որոնքև հետաքրքիր են, և ուսուցողական։


Այդ բացն ենք ուզում լրացնել մենք՝ Think Engineering թիմով։

Մենք սկսում ենք նոր հայալեզու YouTube ալիք, որտեղ երեխաները կարող են խաղալ, փորձարկել, սովորել ծրագրավորում, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և ամենակարևորը՝ զգալ, որ տեխնոլոգիաները հենց իրենց լեզվով հասանելի են։




Մեզ մոտ առաջին ծանոթության

դասն անվճար է:






Խորհրդատվության և երեխային փորձնական դասի գրանցելու համար զանգահարեք 📲 033355511 կամ լրացրեք փորձնական դասի հայտը





 
 
 

Comments


bottom of page