Մակարդակ 1.png
  • Խաղային - զվարճալի նախագծեր

  • Տրամաբանության և ալգորիթմիկ մտածողության զարգացում

  • Թիմային աշխատանք

  • Ստեղծարար և ընկերական միջավայր

Ծրագրի նկարագրություն.png
mICRObIT.png

Ռոբոտաշինությունը միավորում է գիտությունը, ինժեներիան և տեխնոլոգիան, ստեղծագործ մտածելակերպը և խնդիրների լուծման ունակությունները: Արդյունքում երեխան ստանում է խորքային գիտելիքներ` ոգևորվելով և ստեղծելով իրական նախագծեր: 
 
Ռոբոտաշինության օգնությամբ STEM-ի գործոնները դառնում են պարզ և հասկանալի:
Եթե ուզում եք ներգրավել ձեր երեխային STEM-ի հետաքրքրաշարժ աշխարհ, սակայն մտահոգված եք, թե ինչից սկսել, որպեսզի հեշտ և հասանելի լինի երեխայի համար, ապա ռոբոտաշինության ոլորտը հենց այն է, ինչից պետք է սկսել: Անգամ 9 տարեկանից երեխաները կարող են բացահայտել ռոբոտների աշխարհը և սովորել դրանց կիրառումը: 
 

Դասընթացի շրջանակներում օգտագործում ենք Micro:bit BBC անգլիական սարքը, որի շնորհիվ երեխաները սովորում են աշխատել. 

  • Լուսադիոդային LED էկրանի,

  • Կոճակների՝ A և B,

  • Սենսորների՝ լույսի, ջերմաստիճանի, արագացման սենսոր, կողմնացույցի,

  • Անալոգային/Թվային մուտք-ելքերի,

Ռադիո, Bluetooth հաղորդիչ ընդունիչների, որոնք ծրագրավորելուց հետո թույլ են տալիս Micro:bit-ին փոխազդել շրջապատի հետ:
 

Դասընթացն ամբողջությամբ նախագծային է, օրինակ ջերմաստիճանային տվիչով երեխաները կստեղծեն ջերմության ահազանգման համակարգ, լույսի տվիչով կկարողանան որոշել իրենց տան ամենապայծառ կետը կամ օրինակ մութ սենյակում ավտոմատ միացվող լամպ կստեղծեն իրենց համար, իսկ խոնավության տվիչով և ժամանակաի կառավարմամբ՝ ծաղիկների ավտոմատ ջրման համակարգ, կստեղծեն կողմնացույց և շատ ու շատ այլ նախագծեր ու խաղեր, որոնք երեխաներին կներգրավեն ֆիզիկայի և էլեկտրոնիակյի հետաքրքրաշարժ աշխարհ: 

Դասընթացի արդյունքը.png
729d4a042f6eb6892182ffdb1d2a726a1f4b3d74-383x313.gif

Դասընթացն ամբողջությամբ ավարտելուց հետո, երեխաներն արդեն կկարողանան ստեղծել իրենց սեփական ամենահետաքրքիր ու բազմաբովանդակ  նախագծերը՝ օգտագործելով իրենց ստեղծածը հենց իրենց առօրյայում. Երեխաները ձեռք են բերում համբերություն, սխալներից չխուսափելու խիզախություն և, իհարկե, խնդիրների լուծման ունակությունԽնդիրների լուծման հմտությունից բացի ռոբոտաշինությունը կարող է լինել ստեղծագործ մտքի և հետաքրքրասիրության զարգացման հնարավորություն:

Օգտագործողից դարձիր ստեղծող