2019 թվականին սկիզբ դրվեց հետաքրքիր 10X Engineering և TumoLabs -
համագործակցության, որը շարունակական բնույթ ձեռք բերեց 2021-ին:
Առաջին փորձառությունը սկսվեց LabView գրաֆիկական ծրագրավորման պլատֆորմով, որի հետ ծանոթացումը անցկացրեց կազմակերպության տնօրեն Դավիթ Զարգարյանը:
- Նախագծի նպատակն էր ուսանողներին ցույց տալ, թե ինչ հնարավորություններ կան գիտության աշխարհում, թե ինչպես կարող են ընտրել իրենց մասնագիտացումն ու հաջողության հասնել: Այն բոլոր ծրագրերն ու ոլորտները, որոնք ուսումնասիրել ենք, միտված էին օրինակի վրա ցույց տալ, թե ինչպես է գիտելիքը պրակտիկ կիրառում ստանում: Նման կերպ համալսարանները իրենց տված ֆունդամենտալ գիտելիքներով ու ոլորտը իր նորամուծություններով փոխլրացնում են միմյանց,- նշում է 10X Engineering ընկերության տնօրեն Դավիթ Զարգարյանը:
Նախագծի ավարտին ուսանողները իրենց կատարած աշխատանքն են ներկայացրել հանձնաժողովի առջև, որը կազմված էր Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ներկայացուցիչներից:
2021թ-ին համագործակցությունը շարունակվեց արդեն 10X Engineering կազմակերպության և AGBU Հայաստան հիմնադրամի համաֆինանսասավորմամբ ստեղծված ուսումնական կենտրոն՝ Think Engineering֊ի և TUMO Labs -ի համատեղ ծրագրով` ուղղված բացառապես կիրառական գիտելիքների ձեռքբերմանը։
Եռամսյա գործնական առաջադրանքների շրջանակներում Ֆրանսիական համալսարանի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները հնարավորություն կունենան աշխատել Think Engineering -ի առաջատար, բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ.