Օգնեք երեխային գտնել օգտակար հոբբի
top of page

Օգնեք երեխային գտնել օգտակար հոբբի

Ո՞վ պետք է օգնի ձեր զավակին գտնել իր հոբբին, եթե ոչ դուք։ Շատ կարևոր է գրագետ մոտենալ այս հարցին և իսկապես օգնել, ոչ թե վնասել։


Սկսեք վաղ տարիքից։ Հետևեք, ուսումնասիրեք, ուղղորդեք, բայց մի պարտադրեք։


1․ Նախ հասկացեք, թե ինչն է դուր գալիս երեխային, ինչով է նա սիրում զբաղվել․ դրանք ակտի՞վ, թե՞ պասիվ խաղերն են։ Հոբբիները կամ դասընթացները կարող են նաև կապ չունենալ երեխայի հետաքրքրությունների հետ։ Մի դեպքում նա կզարգացնի իր կարողությունները, մյուսում՝ կբացահայտի նորերը։ 🌟



2․ Օգնեք նրան զարգանալ տարբեր ուղղություններով։ ⚡️


Թող երեխան զբաղվի միմյանց հետ կապ չունեցող բազմաթիվ բաներով։ Օրինակ՝ ֆուտբոլով, երաժշտությամբ, կավագործությամբ, ծրագրավորմամբ, լողով․․․այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Հնարավորություն տվեք նրան փորձել տարբեր բաներ և գտնել իր հոբբին, գուցե նաև ապագա մասնագիտությունը։



3․ Հաշվի առեք ֆիզիկական զարգացվածության առանձնահատկությունները։ 😊


Նախքան երեխային որևէ սպորտի խմբակ գրանցելը, համոզվեք, որ չկան առողջական քրոնիկ խնդիրներ կամ հակացուցումներ։


4․ Մի՛ ծանրաբեռնեք երեխային։ 🚀


Նրան հնարավորինս շատ կողմերով զարգացնելու ցանկությունն, իհարկե հարգանքի է արժանի։ Բայց արեք դա չափավոր։ Եթե զբաղվածությունը մեծ լինի, երեխան կհոգնի և կդադարի հաճույք ստանալ այդ ամենից։ Իսկ այն, ինչից մենք հաճույք չենք ստանում, արդեն հոբբի չէ, այլ անարդյունավետ զբաղմունք։



5․ Եթե երեխան ուզում է թողնել հոբբին, ճշտեք պատճառը։ 🎶


Մի հոբբին թողնել և մյուսին անցնելը երեխաներին շատ բնորոշ է։ Եթե բախվել եք այսօրինակ դեպքի, առաջին բանը, որ պիտի անեք հասկանալն է՝ երեխան իրո՞ք կորցրել է հետաքրքրությունը, թե՞ կա այլ պատճառ։ Գտեք պատճառն ու կգտնվի նաև լուծումը։



📍5+1․ Շատ խմբակներում լինում են փորձնական դասընթացներ, որոնց շնորհիվ հնարավոր է լինում հասկանալ, թե որքանով է այն հետաքրքիր երեխային։ Օրինակ՝ Think-ում առաջին փորձնական դասը միշտ անվճար է։ Բացի այդ, մենք օգնում ենք բազմաթիվ տարբերակներից ընտրել հենց այն ծրագրավորման դասընթացը, որը կհետաքրքրի երեխային։



Կիսվե՛ք հրապարակմամբ՝ օգնեք նաև մյուս ծնողներին։ 🤗

Իսկ մեզ հետ խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել ՝ զանգահարելով 📲 033355511



bottom of page