Ինչպես հասցնել դասերը և ժամանակ թողնել խաղի համար
top of page

Ինչպես հասցնել դասերը և ժամանակ թողնել խաղի համար

Քանի՞ ժամ ունի ձեր օրը։ Իսկ երեխայի՞ օրը 🧐


Բոլոր գործերը հասցնելու համար ո՛չ թե մի քանի ավել ժամ է պետք, այլ ճիշտ թայմ մենեջմենթ։ Սա կարևոր հմտություն է ո՛չ միայն մեծահասակների, այլև երեխաների համար ✅


▶️ Մենք առանձնացրել ենք մի քանի խորհուրդ, որ օգնենք երեխային հասցնել բոլոր գործերն ու խաղի համար ժամանակ թողնել 😊


1. Սովորեցրե՛ք երեխային կառավարել ժամանակը, ինքնուրույն կազմել օրվա կամ շաբաթվա գրաֆիկը։ Ժամանակ հատկացրեք դասերի, սպորտի, հանգստի և խաղերի համար։ Երջանիկ ու հաջողակ երեխաները հագնած և ուժասպառ երեխաները չեն։


Թայմմենեջմենթի տեխնիկաները շատ են, մենք առաջարկում ենք կիրառել pomodoro մեթոդը։


2. Գրի առեք առաջիկա շաբաթվա անելիքները

Առանձնացրեք օրվա գործերը։

Դասավորեք ըստ հերթականության՝ հրատապներից մինչև ոչ հրատապներ

25 րոպեով միացրե՛ք վայրկենաչափն ու թող երեխան ամբողջ ընթացքում անի 1 գործ

25 րոպե անց ընդմիջեք 5-10 րոպեով։ Ապա կրկին վերադարձեք գործին


3. 4 անգամ նույն տրամաբանությամբ 25 րոպե աշխատելուց հետո ընդմիջեք 15-20 րոպե Այս մեթոդով երեխան չի շեղվի իր անելիքից, քանի որ կիմանա՝ ընդամենը 25 րոպե պիտի կենտրոնանա։ Հետո 5-10 րոպե կարող է անել սրտի ուզածը։ Այսպիսով՝ նա կհասցնի բոլոր անելիքները, բայց չի հոգնի, իսկ նախկինում դժվար թվացող առաջադրանքները հիմա կընկալի որպես 25-րոպեանոց փոքրիկ գործեր։



Դե իսկ մեր կենտրոնի անվճար դասին կարող եք գրանցվել այս հղմամբ https://www.ithink.am/registration կամ 033355511 հեռախոսահամարով։

Երեխաները դեռ վաղ տարիքից պետք է սկսեն ընտրել իրենց ապագա ամենասիրելի մասնագիտությունը։




bottom of page