⚠ Ինչպե՞ս օգնել երեխային այս ճգնաժամային իրավիճակներում.
🔵 Անհրաժեշտ է սահմանափակել երեխայի մուտքը սոցիալական ցանցեր, քանի որ այս պահին տարածվող կոնտենտը կվնասի երեխայի հոգեկան առողջությունը:
🔵 Անպայման պահել ընտանեկան կապը երեխաների, ծնողների և բարեկամների հետ։ Սա կարևոր է հատկապես էմոցիոնալ և ֆիզիկական կապը չկորցնելու համար։
🔵 Կարևոր է երեխայի հետ խոսել ու քննարկել ստեղծված իրավիճակը, լսել իր մտքերն ու անհանգստությունները`փորձելով տալ սպառիչ և իրական պատասխաններ:
Օգնեք երեխային գիտակցել սեփական հույզերն ու արտահայտել դրանք ✨
❓ Ինչ է անհրաժեշտ անել
🔵 Հնարավորինս հագեցած և զբաղված դարձրեք առօրյան այնպես, որպեսզի գերակշռեն ֆիզիկական ակտիվությունն ու դինամիկ խաղերը։ Սա կօգնի երեխային կտրվել իրականությունից և ծախսել կուտակված էներգիան։
🔵 Իսկ սոց ցանցերի փոխարինման այլընտրանք կարող եք առաջարկել
👉 խաղեր ծրագրավորել այս անվճար հարթակում (https://scratch.mit.edu/projects/editor/?tutorial=getStarted)
👉 3D մոդելավորման նախագծեր կատարել այս անվճար հարթակում
👀 Կամ Do It Yourself հետաքրքիր հոլովակներով նախագծեր անել:
🇦🇲 Պահպանեք կանոններն ու փորձեք շատ սեր ու ջերմություն տալ երեխաներին։
🔹 Մեր կենտրոնի ինտերնետ կապով ևս սոցցանցերը ժամանակավորապես կարգելափակվեն:
Comments