Բացահայտում ենք ապագան։ Ինչու՞ է ծրագրավորումը կարևոր երեխաների համար
Այսօր՝ երբ աշխարհն այսքան մեծ արագությամբ է զարգանում,տեխնոլոգիաներից գլուխ հանելու և օգտագործելու կարողությունը պարզապես հմտություն չէ, այլ անհրաժեշտություն:
Քանի որ մարդկությունը օր օրի ավելի մեծ կախում է ունենում համակարգիչներից, սնարթֆոններից և ավտոմատացված համակարգերից, ծրագրավորողների և համակարգչային հմտություններ ունեցող անհատների պահանջարկը շարունակում է աճել:
Ահա թե ինչու է վաղ տարիքում երեխաներին ծրագրավորումը ներկայացնելը այդքան կարևոր։
Մի քանի համոզիչ պատճառ, թե ինչու է ծրագրավորումը կարևոր երեխաների ապագա հաջողության համար.
1. Ծրագրավորումը երեխաների մոտ զարգացնում է քննադատական մտածելակերպը (critical thinking) և խնդիրներ լուծելու հմտությունները (problem-sloving)։ Այն օգնում է երեխաներին ձևավորել տրամաբանական և անալիտիկ մտածողություն։
Նրանք սովորում են, թե ինչպես բաժանել բարդ խնդիրները փոքր, ավելի կառավարելի առաջադրանքների և մշակել դրանք լուծելու ռազմավարություններ։ Այս հմտությունները կարևոր են ոչ միայն ծրագրավորման ոլորտում, այլև օգտագործվում են կյանքի տարբեր իրավիճակներում։
2. Ծրագրավորումը զարգացնում է ստեղծագործ մտածելակերպը և նորարարությունը՝ տալով գաղափարները կյանքի կոչելու մոտիվացիա։ Եվ կապ չունի` դա կլինի պարզ խաղ ստեծելու, կայք նախագծելու, թե ռոբոտ կառուցելու ընթացքում։ Այն խրախուսում է երեխաներին մտածել ստանդարտից դուրս, փորձարկել նոր գաղափարներ և իրականություն դարձնել իրենց երևակայությունը:
3. Այն տալիս է ապագա մասնագիտություն ընտրելու և պահանջված աշխատանք գտնելու հնարավորություն։
Այսօր կոդավորման հմտությունները մեծ պահանջարկ ունեն տարբեր ոլորտներում։ Վաղ տարիքից երեխաներին ծրագրավորմանը ծանոթացնելով՝ մենք նրանց տալիս ենք արժեքավոր հմտություններ, որոնք ապագայում դռներ կբացեն հետաքրքիր կարիերայի հնարավորությունների համար:
Անկախ նրանից, թե նրանք կընտրեն դառնալ ծրագրավորող, գիտնական կամ ձեռնարկատեր, ծրագրավորման գիտելիքները նրանց համար ամուր հիմքը կլինեն։
4. Երեխաները կունենան «digital» գրագիտություն և ներուժ, իսկ հիմա դա շատ կարևոր է։ Սովորելով կոդավորել՝ երեխաները ավելի խորը պատկերացում կկազմեն այն մասին, թե ինչպես են աշխատում տեխնոլոգիաները և ավելի վստահ ու արդյունավետ կօգտագործեն թվային գործիքները։ Նրանք կդառնան ստեղծողներ և խնդիրներ լուծողներ, ովքեր կարող են ձևավորել ապագան:
5. Երեխաները կսովորեն լինել հարմարվող և ճկուն։
Տեխնոլոգիաների ոլորտը մշտապես փոփոխվում ու զարգանում է, և, սովորելով կոդավորել, երեխաները կկարևորեն հարմարվողականությունն և ճկունությունը կարևորությունը։
Նրանք կսովորեն ընդունել փոփոխությունները, մնալ հետաքրքրասեր և շարունակաբար թարմացնել իրենց հմտությունները՝ արագ փոփոխվող թվային աշխարհին համապատասխան։
Think Engeneering-ում մենք ունենք այն համոզմունքը, որ յուրաքանչյուր երեխա պետք է ունենա ծրագրավորում սովորելու հնարավորություն։ Մեր նորարարական և մոտիվացնող ուսումնական ծրագիրը կազմել ենք երեխաների մոտ ծրագրավորման նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու և վաղվա «digital» առաջնորդներ դառնալու հնարավորություն տալու համար:
Եկեք միասին ձևավորենք Ձեր երեխայի ապագան։
Կիսվե՛ք հրապարակմամբ՝ օգնեք նաև մյուս ծնողներին։ 🤗
Իսկ մեզ հետ խորհրդատվության և երեխային փորձնական դասի գրանցելու համար զանգահարեք 📲 033355511 կամ լրացրեք փորձնական դասի հայտը
#thinkengineering #programming #web #ծրագրավորումերեխաներիհամար #ծրագրավորումեներեխաները #ծրագրավորմանդասընթացներ
Հարգելի կազմակերպություններ, վստահ ենք՝ դուք էլ կհավանեք նյութը և կցանկանաք կիսվել Ձեր հետևորդների հետ, այդուհանդերձ, ուզում ենք հիշեցնել, որ Հեղինակային իրավունքները պաշտպանված են և ցանկացած հատված վերցնելու դեպքում անհրաժեշտ է հղում կատարել կայքին։
Եկեք միասին ստեղծագործենք և սովորեցնենք երեխաներին ստեղծել իրենցը։
Comments