Բարև' իմ խելացի ընկեր
Այս էջում կգտնես քեզ համար ամենաօգտակար վեբ ուսուցողական վեբ կայքերը, ուշադրություն դարձրու' տարիքային նշումներին, քեզ համար ավելի համապատասխան ռեսուրս գտնելու համար։
Դե' սկսեցինք։
.png)

Հարթակ 1 (10+). Web ծրագրավորման անվճար օգտակար նյութեր:
w3schools-ը առցանց վեբ տեխնոլոգիաների ծրագրավորման ուսուցողական հարթակ է։
Ի՞նչ է անհրաժեշտ անել
- մուտք գործիր հարթակ
- բացիր թեման, որին ծանոթացել ես դասի ընթացքում
- սկսիր լուծել համապատասխան օրինակները
Հարթակ 2 (10+). Ծրագրավորման խնդիրների հարթակ։
leetcode-ը տրամադրում է շատ խնդիրներ, տարբեր մակարդակային խմբերում՝ մի քանի ծրագրավորման լեզուներով լուծելու համար։
Ի՞նչ է անհրաժեշտ անել
- մուտք գործիր հարթակ
- գրանցվիր leetcode-ում
- սկսիր լուծել համապատասխան խնդիրները, քեզ հարմար ծրագրավորման լեզվով

Հարթակ 3 (10+). Ծրագրավորման մրցույթային խնդիրների հարթակ։
Ի՞նչ է անհրաժեշտ անել
- մուտք գործիր հարթակ
- գրանցվիր hackerrank-ում
- սկսիր լուծել համապատասխան խնդիրները, քեզ հարմար ծրագրավորման լեզվով
- վաստակիր միավորներ ու ստացիր կարգ
hackerrank-ը տրամադրում է շատ խնդիրներ, տարբեր մակարդակային խմբերում՝ մի քանի ծրագրավորման լեզուներով լուծելու համար
Խնդիրները ճիշտ լուծելու դեպքում կստանաք միավոր, և ծրագրավորման կարգ։
Հոլովակ (10+). Ծանոթացում Git-ին։
Git-ը գործիք է, որն օգնում է ծրագրավորողներին միասին աշխատել միևնույն նախագծի վրա: Այն հետևում է փոփոխություններին՝ թույլ տալով միևնույն ժամանակ մի քանի ծրագրավորողների անխափան համագործակցել:
Ի՞նչ է անհրաժեշտ անել
- գրանցվել github-ում
- ներբեռնել git-ը
- կցել git-ը քո github-ի հաշվին
- պրոյեկտները տեղափոխել github հարթակ

Հետաքրքիր հանձնարարությունները քեզ շատ ավելի ուժեղ են դարձնելու, մենք շատ հպարտ և ոգևորված կլինենք, եթե բոլորը պարտաճանաչ կատարես։

Եթե նույնիսկ առաջադրանքը մինչև վերջ չի ստացվել, կցիր այնքան հատվածը, որքանը քեզ մոտ ստացվել է։

Անպայման գրիր բոլոր հարցերդ քո Think նոթատետրում և հարցրու ուսուցչիդ