Ծրագրավորում +
IT անգլերեն
# Էկրանի առաջ անցկացրած ժամանակը դարձրեք իրական տեխնոլոգիական հմտություն
9-12 տարեկաններ
2 ծրագրավորման հարթակ
-
Փոփոխականներ, զանգվածներ և ֆունկցիաներ
-
Իրադարձություններ, ցիկլեր և պայմաններ
-
Կոորդինատային համակարգեր
-
Մատրիցներ և խաղային քարտեզներ
.png)
Ի՞նչ կստեղծի և կսովորի երեխան
Շատ ծնողներ անհանգստանում են, որ իրենց երեխաները չափից շատ ժամանակ են անցկացնում հեռախոսների կամ համակարգիչների էկրանների առջև: Think Engineering-ում մենք այդ ժամանակը վերածում ենք ստեղծագործական ու տրամաբանական աշխատանքի:
Ձեր երեխան կանցնի հետևյալ հետաքրքիր ուղին.
Դասընթացի ընթացքում տրամադրվող դինամիկ հարթակների շնորհիվ երեխան կսովորի բարդ մաթեմատիկական հասկացությունները և կբացահայտի տեխնոլոգիաների զարմանահրաշ աշխարհը:
Կսովորի կիրառել իրադարձություններ, ցիկլեր, բուլյան թվաբանություն, կոորդինատային համակարգեր, փոփոխականներ, զանգվածներ, ֆունկցիաներ, արագացում, ծանրության, շփման ուժեր և այլ ծրագրավորման, խաղերի ստեղծման և ալգորիթմական հիմնական հասկացություններ։
Կոդավորում՝ ոչ թե խաղալու, այլ ստեղծելու համար
Երեխան սովորում է հասկանալ՝ ինչպես են աշխատում խաղերը, հավելվածները և տեխնոլոգիական համակարգերը։

Մաթեմատիկան դառնում է գործիք
Կոորդինատներ, արագացում, ձգողականություն և տրամաբանություն կիրառվում են իրական նախագծերում։

IT English՝ տեխնոլոգիական միջավայրում
Երեխան սովորում է ծրագրավորման տերմիններ անգլերենով՝ բնական և կիրառական ձևով։

Ինչպե՞ս է ծրագրավորումն
օգնում երեխաներին դպրոցում
Երբ երեխան խաղում օգտագործում է կոորդինատներ, փոփոխականներ, արագություն կամ պայմաններ, մաթեմատիկան դադարում է լինել միայն գրատախտակի վրա գրված բանաձև։ Այն դառնում է գործիք և նպատակին հասնելու միջոց, որով երեխան լուծում է իրական խնդիր։
Ծրագրավորման օգնությամբ երեխաները սովորում են կիրառել մաթեմատիկան իրական աշխարհի իրավիճակներում:
.png)
Տրամաբանական մտածողություն
Խնդիրը բաժանվում է քայլերի, իսկ լուծումը կառուցվում է պատճառահետևանքային կապերով։
.png)
Թիմային աշխատանք
Երեխաները քննարկում են գաղափարներ, բացատրում լուծումները և սովորում են տեխնիկական միտքը ներկայացնել պարզ։
.png)
Համբերություն և Ուշադրություն
Debugging-ը սովորեցնում է չվախենալ սխալից, գտնել պատճառը և կատարել ճիշտ ուղղում։
Ծնողի համար կարևոր արդյունքը
Ինչու են ծնողներն ընտրում մեզ
Դասընթացը պետք է տա ոչ թե պարզապես «հետաքրքիր ժամ», այլ զարգացնի հմտություններ, որոնք երեխան օգտագործելու է դպրոցում, տեխնոլոգիական կրթության մեջ և ապագա մասնագիտության ընտրության ժամանակ։

-
Էկրանի առաջ անցկացրած ժամանակը վերածվում է օգտակար հմտության
-
Դասերը կառուցված են նախագծերի և տեսանելի արդյունքի շուրջ
-
Ծրագիրը ամուր հիմք է ստեղծում ապագա STEM ուղղությունների համար
-
Երեխան սովորում է մտածել քայլ առ քայլ, գտնել սխալը և ուղղել այն

