top of page
Ծր անգլ.png
Մակարդակ 1.png
Screen Shot 2022-05-31 at 15.50.33.png
Screen Shot 2022-05-31 at 15.50.33.png
Screen Shot 2022-05-31 at 15.50.33.png
  • Խաղային - զվարճալի նախագծեր

  • Տրամաբանության և ալգորիթմիկ մտածողության զարգացում

  • Թիմային աշխատանք

  • Ստեղծարար և ընկերական միջավայր

Ծրագրի նկարագրություն.png

  Այս դասընթացի շրջանակներում կներկայացնենք համակարգչային գիտության հիմունքները՝ օգտագործելով Scratch ծրագրավորման լեզվի բլոկային միջավայրը։ Scratch-ը ստեղծվել է MIT տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) կողմից հատուկ երեխաներին ծրագրավորում սովորեցնելու համար: Scratch-ի միջոցով երեխաները կարողանում են սովորել բարդ մաթեմատիկական հասկացությունները և բացահայտել կոդավորման զարմանահրաշ աշխարհը:

  Կուսումնասիրենք իրադարձություններ, ցիկլեր, պայմանի օպերատոր, փոփոխականներ և այլ ծրագրավորման հիմնական հասկացություններ։
 Իսկ ինչպե՞ս է կոդավորումն  օգնում երեխաներին դպրոցում: Ծրագրավորման օգնությամբ երեխաները սովորում են կիրառել մաթեմատիկան իրական աշխարհի իրավիճակներում՝ դարձնելով այս առարկան զվարճալի և կրեատիվ: Դա է պատճառը, որ այստեղ մաթեմատիկան ընկալվում է ոչ թե որպես առարկա, այլ որպես նպատակին հասնելու միջոց: Ալգորիթմների օգտագործոման ժամանակ զարգանում է երեխաների տրամաբանությունը, իսկ սխալների փնտրման ժամանակ՝ ուշադրությունն ու համբերատարությունը:

 

Դասընթացի արդյունքը.png

Դասընթացն ամբողջությամբ ավարտելուց հետո, երեխաներն արդեն կկարողանան ստեղծել իրենց սեփական ամենահետաքրքիր ու բազմաբովանդակ խաղերը՝ օգտագործելով փոփոխականներ, ֆունկցիաներ, պայմաններ, ցիկլեր։ Ծրագրավորման այս լեզվի տիրապետումը հիմք է հանդիսանում նաև տեխնոլոգիական կրթության առաջխաղացման հետագա հարթակների համար։

Սովորիր՛ ծրագրավորում, արի՛ քո երազանքի հետևից։

Վահան, 11 տարեկան.gif
bottom of page